BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Հենրիխ Մխիթարյան. Չեմ կարող միշտ տանել հավաքականին իմ հետևից

Հենրիխ Մխիթարյան. Չեմ կարող միշտ տանել հավաքականին իմ հետևից
27.03.2017 | 16:34

Առաջին կեսում չկարողացանք մեր պահերն օգտագործել, երկրորդում կարողացանք, մինչև վերջ հավատում էինք մեր ուժերին և փորձում խաղալ այնպես, ինչպես մարզիչը պահանջում էր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան -Ղազախստան խաղից (2-0) հետո:

«Ծանր աշխատանք տարանք՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ հոգեպես, շատ ուշադիր պետք է գործեինք պաշտպանությունում: Ամենակարևորը տղաները հիմա շատ բարձր տրամադրությամբ կվերադառնան իրենց ակումբներ»,- ասաց Մխիթարյանը:
Իր խաղի մասին խոսելիս՝ Մխիթարյանը նշեց, որ ինքը չի կարող միշտ տանել հավաքականին իր հետևից: «Տղաները պետք է կարողանան պատասխանատվություն վերցնել և կարողանան փոխարինել ինձ: Ես փորձում եմ անել հնարավորը հավաքականին օգնելու համար, լինում են դեպքեր՝ ստացվում են, լինում են դեպքեր՝ չեն ստացվում»,- նշեց նա:


Ինչ վերաբերում է երկրպագուներին՝ միշտ հաճելի է տեսնել լեփ-լեցուն մարզադաշտ. «Լավ կլինի էլ ավելի շատ մարզասեր տեսնել խաղադաշտում: Քանի որ մենք նրանց համար ենք խաղում, հաղթում ենք նրանց համար և կցանկանայինք, որ էլ ավելի շատ մարդ լինի մարզադաշտում»: Անդրադառնալով Գևորգ Ղազարյանի վնասվածքին՝ Մխիթարյանը նշեց. «Չեմ կարող ասել, թե դա փոխեց թիմի պլանները, քանի որ նա վնասվածք ստացավ հենց առաջին րոպեին: Տիգրան Բարսեղյանը վատ հանդես չեկավ, շատ ակտիվ էր ու փորձում էր թիմին օգնել իր սրություններով: Գևորգ Ղազարյանին առողջություն եմ մաղթում, դա ավելի կարևոր է, քան այս հաղթանակը»: Խոսելով 20-րդ գոլի մասին` Մխիթարյանն ասաց. «Պաշտոնական խաղում, չեմ հիշում, երբ էի վերջին գոլը խփել: Եթե չեմ սխալվում 3 տարի առաջ՝ Դանիայի հետ արտագնա խաղում: Դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ այսօր հաղթեցինք»:

Դիտվել է՝ 628

Մեկնաբանություններ